Շաբաթվա մարդիկ. մուլտֆիլմից «դուրս եկած» աղջիկն ամուսնացել է «հմուտ ձեռքերի» հետ

Sputnik
1 / 7
Նարինե Մելիքյան
2016 թ-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ այժմ ուսումը շարունակում է Մանկավարժական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետում: Սովորելուն զուգահեռ զբաղվում է մուլտֆիլմերի հայերեն հնչյունավորման կազմակերպմամբ:
-Երբ փոքր էի, ցանկանում էի վիրաբույժ լինել:
Նարինեն Ռուբենի կինն է, և ապագայի նպատակները նույնն են` տուն ստեղծել անտուն մարդկանց համար:

2 / 7
Արայիկ Ամզայան
2013 թ-ին ավարտել է խոհարարական ուսումնարանը: Շուրջ 6 տարի է` աշխատում է մասնագիտությամբ: 17 տարեկանում մասնակցել է world skills միջազգային մրցույթին:
-Երբ փոքր էի, ուզում էի զինվորական լինել:
Ապագայում ցանկանում է ռեստորանային ոլորտում ընտանեկան բիզնես սկսել, որտեղ հայկական ազգային ուտեստներ կմատուցեն։
3 / 7
Լիլիթ Պիետրա
2014 թ-ին ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իտալերեն լեզու և մշակույթ բաժինը: Շուրջ 3 տարի է` աշխատում է պրոդուկտ–մենեջեր ՊիկսԱրտ (PicsArt) ընկերությունում:
-Երբ փոքր էի, ցանկանում էի նկարիչ դառնալ։ Չեմ կարծում, որ փոքր ժամանակս անցել է. դեռ ուզում եմ նկարիչ դառնալ:
Ապագայում ցանկանում է դպրոց բացել, որտեղ երեխաները կկարողանան ինքնադրսևորվել:
4 / 7
Ռուբեն Գյուզալյան
2016 թ-ին ավարտել Երևանի տնտեսագիտական համալսարանը: 2014 թ-ից զբաղվում է Հայաստանում արտադրվող մուլտֆիլմերի պրոդյուսերությամբ:
-Երբ փոքր էի, շատ էի սիրում «Очумелые ручки» հաղորդումը, ուզում էի ես էլ անպիտան նյութերից ինչ–որ պիտանի բան սարքել:
Ապագայում ցանկանում է կնոջ հետ մի տուն ստեղծել, որտեղ անտուն մարդկանց ապաստան կտան և մասնագիտություն, եթե դրա կարիքը լինի:
5 / 7
Ջեմմա Փանոյան
2011 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Մոտ 2 տարի է` որպես փաստաբան աշխատում է IDEA հիմնադրամում։
–Երբ 3 տարեկան էի, ինձ հարցրին` ո՞վ ես ուզում դառնալ, ես ասացի` «աբլոկատ» (ռուսերեն «адвокат»)։
Ապագայում ուզում է գիրք գրել և ֆիլմ նկարել Երևանի մասին։
6 / 7
Գոռ Չալիկյան
2006 թ-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: Շուրջ 9 տարի է` աշխատում է եռաչափ գրաֆիկայի ոլորտում, եռաչափ կերպարների համար հենաշարժողական համակարգ է ստեղծում:
-Երբ փոքր էի, երազում էի ճարտարապետ դառնալու մասին:
Ապագայում ցանկանում է իր սեփական անիմացիոն ընկերությունն ունենալ, որը կհամագործակցի Փիքսար (Pixsar) ստուդիայի հետ:
7 / 7
Գայանե Վարդանյան
2006 թ-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Ավելի քան 10 տարի աշխատում է քաղաքացիական հասարակության կառույցներում: Այժմ «Վիկիմեդիա Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրենն է:
-Երբ փոքր էի, ուզում էի բժիշկ դառնալ, հետո մտածում էի իրավաբան լինելու մասին, ի վերջո քաղաքագիտությունը հաղթեց:
Ապագայում ցանկանում է Հայաստանում զարգացնել կրթության ոլորտը և Արենիում փոքրիկ տուն ունենալ ՝ շրջապատված լեռներով, բնությամբ ու ձիերով: