ՌԱԴԻՈ

Մամուլյան. «Թող Խանկիշիևն ուրիշ մեղավորներ փնտրի»

«Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է իրեն մարտահրավեր նետելու մասին։
Sputnik
Սեդրակ Մամուլյան

ՆՏՎ ալիքի «Դաչնի օտվետ» ծրագրի խոհարարական խորագրի հաղորդավար Ստալիկ Խանկիշիևը որոշել է խոհարարական մարտի հրավիրել «Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։

Օրերս Facebook սոցիալական կայքի ադմինիստրացիան 30 օրով արգելափակել է ռուսաստանցի խոհարար բլոգեր Ստալիկ Խանկիշիևիի հաշիվը։ Պատճառը սոցիալական կայքի մի խումբ օգտատերերի դիմումն է եղել։ Նրանց զայրացրել է Խանկիշիևի «Թյուրքա-հայկական խոհանոցի որոշ հարցերը» հոդվածի դրույթները։ Խանկիշիևը վստահ է, որ Մամուլյանի ընկերները կապ ունեն նրա արգելափակման հետ։

«Ես ու իմ ընկերները զբաղված ենք խոհարարությամբ, ոչ թե քաղաքականությամբ։ Մենք նույնիսկ սոցիալական կայքերում վիճաբանելու ժամանակ չունենք, այնպես որ թող Խանկիշիևն ուրիշ մեղավորներ փնտրի։ Ես իմ հերթին դատապարտում եմ արգելափակման քաղաքականությունը։ Եթե մարդ ասելու բան ունի, թող խոսի ու գրի», — ասաց Մամուլյանը Sputnik Արմենիայի թղթակցին ։

Նրա խոսքով` Խանկիշիևը տոլմայի ծագման վերաբերյալ վիճաբանության է հրավիրել, բայց Մամուլյանը հրաժարվել է մի պարզ պատճառով. նա մտադիր չէ կասկածի տակ դնել հայկական խոհարարական ժառանգությունը, նույնիսկ, եթե դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն է ասում։

«Քամիների դեմ միայն Դոն Կիխոտն էր պայքարում։ Ադրբեջանում պետք է հասկանան, որ չեն կարող մեզ հետ, մեր ներուժի, մեր պատմության հետ մրցել», — ասաց Մամուլյանը։