Միլիոնատեր Օհանյանի կինը հրապարակել է դստեր սրտառուչ լուսանկարը

Գեղեցկուհի Օլիմպիա Օհանյանն օգտատերերին ուրախացրել է հմայիչ ժպիտով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հիասքանչ Օլիմպիա Ալեքսիս Օհանյանը՝ ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի և տիտղոսակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դուստրը, զույգի երկրպագուներին ուրախացրել է բազկաթոռում նստած լուսանկարով։ Սերենան հրապարակել է բազկաթոռում նստած դստեր հուզիչ լուսանկարը։

«Բարի գալուստ, մայրիկ», — լուսանկարին կից գրել է թենիսիստուհին։

Instagram-ի օգտատերերը հաճոյախոսություններով են «ողողել» աղջնակի լուսանկարը։ Թենիսիստուհու և հայ միլիոնատիրոջ երկրպագուները փոքրիկին անվանել են «բոսս, որը սպասում է տիտղոսակիր մայրիկին»։

Ոմանք նշել են, որ փոքրիկը բազկաթոռում հենց այդպես է փռվել, որովհետև գիտի, թե ով է մայրիկը՝ ակնարկելով Սերենայի մարզական հաջողությունները։ Մյուսները հիացել են Օլիմպիայի գեղեցկությամբ և կենսախնդությամբ։

«Քիչ է մնում` մեռնեմ նրա քնքշությունից, ինչ գեղեցիկ փոքրիկ է», — մեկնաբանություն է գրել shaneilefearon օգտատերը։

Նշենք, որ 2017թ-ի սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։