ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. «Պահանջվում է միլիոնատեր», «Կյանքի կարուսել», «Հրեշտակների դպրոցը» և այլ հեռուստանախագծերում հանդես եկած դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հրապարակել է դստեր՝ Մարիայի լուսանկարը։
«Սա է սերը… Շնորհակալություն»,- նկարին կից գրել է դերասանուհին։
Մարիան դերասանուհու առաջնեկն է, ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին։
Դերասանուհին հարցազրույցներից մեկում նշել է` երեխային Մարիա անվամբ կնքելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ բեմից կատարած իր առաջին երգը եղել է «Ավե Մարիա»-ն էր, առաջին կերպարի անունը նույնպես Մարիա է եղել: