Ո՞վ դարձավ «Աշխարհի միսս բիկինի» տիտղոսակիրը. լուսանկարներ

«Միսս զբոսաշրջություն» մրցույթի հաղթողների անուններն արդեն հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Մոդել Դարյա Խոխլովան (Ռուսաստան, Պերմ) նվաճեց «աշխարհի միսս բիկինի» տիտղոսը և ընդգրկվեց «Միսս զբոսաշրջություն» միջազգային մրցույթի ամենագեղեցիկ աղջիկների թոփ-15-ում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է հունվարի 27-ին Մալայզիայում։ 19 տարեկան աղջկա համար սա գեղեցկության առաջին մրցույթն է, բայց ոչ առաջին տիտղոսը։ Խոխլովան արդեն արժանացել է «Ռուսաստանի պատանի գեղեցկուհի», Miss Diamond Star և «Ռուսաստանի միսս մարգարիտ» կոչումներին։

Դարյան սովորում է բուհում, սիրում է երգել և պարել։