Արտակարգ դեպք Հայաստանի լեռներում. ալպինիստները մնացել են ձյան տակ

Ալպինիստների խմբերը նախատեսել են լեռ բարձրանալ, բայց ձնահյուսի պատճառով նրանց ծրագիրը ձախողվել է, կան տուժածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայաստանի Արագածոտնի մարզում` Արա լեռան լանջին, ձյան զանգվածը քիչ առաջ պոկվել ու գլորվել է մարդկանց վրա։

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ ալպինիստ աղջիկներից երկուսը մնացել են ձյան տակ։ Սա նախնական տեղեկություն է, որը հայտնել են ալպինիստների խմբի անդամները։

Մեր տեղեկություններով` այսօր Արա լեռ պետք է բարձրանային ալպինիստների երկու խումբ։