Հարսնացուն արտասահմանից. հինգ օտարերկրացիները, որոնք նվաճեցին հայտնի հայերի սրտերը

Հայտնի տղամարդիկ այս կանանց գրավել են ոչ միայն իրենց ինքնատիպ արտաքինով, այլ նաև հայկական մշակույթով և ավանդույթներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայտնի բան է` հայ տղամարդիկ տաքարյուն են և ցանկալի։ Տարածված կարծիք կա, որ հայի հետ ամուսնանալը նույնն է, թե ամուսնանաս նրա ընտանիքի հետ։

Այնուամենայնիվ, այդ փաստը չի վախեցնում պոտենցիալ հարսնացուներին, այլ հակառակը` գրավում է նրանց։ Ցուրտ երկրներում բնակվող կանանցից շատերը ուզում են մեծ ու համերաշխ ընտանիք կազմել, իսկ խնջույքների հայկական ավանդույթները նրանց մշակութային ժամանցի հիանալի օրինակ են թվում։

Sputnik Արմենիան որոշել է կազմել ամենահայտնի հարսնացուների հնգյակը, որոնք սիրել են հայերին՝ անտեսելով նրանց թերությունները։

Սերենա Ուիլյամս

Եվ այսպես, մեր հնգյակի առաջին հորիզոնականում է Սերենա Ուիլյամսը՝ տիտղոսակիր թենիսիստուհին, մենախաղում «Մեծ սաղավարտ» մրցաշարի բազմակի չեմպիոնը։ Ասում են, որ ամերիկահայ միլիոնատեր, Reddit հայտնի կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նրա ամենաաղքատ երկրպագուն է եղել, բայց աղջիկը սիրել է և ամուսնացել հենց մեր հայրենակցի հետ։

Свадьбы года

Մարզուհին թողել է թենիսը, երբ սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը։ Ավելի վաղ նա հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ մեծ սպորտ Ալեքսիսի հետ պաշտոնական հարսանիքից հետո, որը նախատեսված էր նոյեմբերի 16-ին, բայց դրանից հետո էլ Սերենան չի հայտնվել մեծ թենիսում։

Ալեքսիսը վերջին շրջանում ավելի հաճախ է հիշում իր հայկական արմատների մասին. վերջերս նա Օհանյանների չորս սերնդի հուզիչ լուսանկար էր հրապարակել՝ ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելով իր պապին՝ Ջոն Օհանյանին։ Գործարարը հրապարակմանը կցել էր հայկական դրոշի նշանը և խոստացել էր աղջկան տանել Հայաստան, երբ նա մեծանա։

Արիանա Կաոիլի

Եվս մեկ օտարերկրյա գեղեցկուհի է համալրել հայ հարսնացուների շարքը։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ոչ միայն ամուսնացել է հայի հետ, այլ նաև տեղափոխվել է ամուսնու հայրենիք։ 11 տարվա ծանոթությունից հետո նրանք ամուսնացան Հայաստանում, իսկ հարսանիքի կնքահայրն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Անցած տարվա նոյեմբերի 21-ին էլ նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Свадьба Левона Ароняна и Арианы Каоли

Արիանան շատ մոլեռանդորեն հայերեն է սերտում։ Սոցիալական ցանցերում պարբերաբար տեսանյութեր են հայտնվում, թե ինչպես է նա բանաստեղծություններ կարդում։ Նույնիսկ հարսանիքի ժամանակ նա հյուրերին զարմացրեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծություններով։

Ժաննա Լևինա

Հայ տղամարդկանց ընտրյալների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը։ Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997թ-ին Սոչիում ՈՒՀԱ փառատոնի ժամանակ։

Ժաննան հրեա է։ Իսկ ինչպես հայտնի է, եթե մայրը հրեա է, ապա երեխաների ազգությունը մորից անցնում է երեխաներին։ Բայց բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ամուսինը հայ է։ Հայ-հրեական արյան խառնուրդը հոսում է Գարիկի և Ժաննայի երեխաների երակներում, և նրանք արդեն զարմացնում են շրջապատին։ Մարտիրոսյան զույգի աղջկան նույնիսկ նոր Նիկի Մինաժ են ասում՝ ռեփ կարդալու հիանալի կարողության համար։

Гарик Мартиросян и Жанна Левина

Ժաննան հաճախ է նշում Գարիկի հայրիշխանության և հայկական խոհանոցի հանդեպ սիրո մասին։ Կատակասեր Լևինան ընկերություն է անում Գարիկի հայ ընկերների կանանց հետ և նրանցից սովորում է հայկական ճաշատեսակներ պատրաստել։ Նա բազմաթիվ անգամ է ցուցադրել տոլմա պատրաստելու իր հմտությունները։

Ժաննայի բաժանորդները սիրում են նրա հումորն ու ընտանեկան կյանքը բարձրաշխարհիկ երեկույթների հետ համադրելու կարողությունը։ Ժաննան իր ծիծաղելի պատմություններով և լուսանկարներով ամեն օր ուրախացնում է երկրպագուներին ։

Մակտինա Բեբիա

Մեկ այլ հայի հարսնացու է դարձել 2016թ-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի կինը՝ Մակտինա Բեբիան։

Սկսնակ երգչուհի և պարուհի Մակտինան Աբխազիայից է։ Չնայած իր ժողովրդի խիստ ավանդույթներին՝ աղջիկը հարգում է հայկական մշակութային սովորույթները։ Շիկահեր գեղեցկուհին հայկական աքսեսուարներով լուսանկարներ հաճախ է հրապարակում Instagram-ում։

Мактины Бебия и Мигран Арутюнян

Միհրանը և Մակտինան ծանոթացել են Մոսկվայի ռեստորաններից մեկում 2017թ-ի հունվարին ։ 2017թ-ի օգոստոսի 30-ին կայացած հարսանիքից հետո զույգը մեկնել է Աբխազիա՝ աբխազական ավանդույթներով հարսանիքը նշելու։ Այժմ Միհրանը հայերեն է սովորում և պարբերաբար գրառումներ կատարում մայրենի լեզվով։ Իսկ նրա կինը վերցրել է ամուսնու ազգանունը, ինչը հազվադեպ երևույթ է հայ կանանց համար։

Յուլյա Կովալչուկ

Հայկական արմատներով երգիչ Ալեքսեյ Չումակովը 2009թ-ից հանդիպում է «Բլեստյաշիե» խմբի մեներգչուհի Յուլյա Կովալչուկի հետ։ Հիմա զույգն ավելի քան 10 տարի է՝ միասին է, նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թ-ին։

Певцы Юлия Ковальчук и Алексей Чумаков

Տարիներ առաջ Ալեքսեյը Յուլյային հրավիրել է իր մենահամերգին։ Աղջկան այնքան դուր է եկել նրա ելույթը, որ որոշել է պատասխան քայլ անել և իր համերգի տոմս է ուղարկել նրան։ Ինչպես արդեն գուշակեցիք, Ալեքսեյն ընդունել է հրավերը, ավելին` նա շոուին գնացել է վարդերի հսկայական փնջով։

2017թ-ի հոկտեմբերին ծնվել է Ալեքսեյի և Յուլյայի առաջնեկը։ Յուլյան այժմ շարունակում է մեներգչուհու կարիերան։