ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Աշխարհի ամենածեր գորիլաներից մեկը` 60 տարեկան Վիլան, մահացել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում։ Այս մասին նշված է այգու ֆեյսբուքյան էջում։
«Ցավով հայտնում ենք, որ Վիլան մահացավ: Նա իր 60-ամյակը նշեց հոկտեմբերին, բայց վերջին տարիներին անասնաբուժական կարանտինում էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վայրի բնության գրկում այս կենդանիներն ապրում են 30-40 տարի։