Երևանի 9-հարկանի շենքերից մեկի բակում տղամարդու դի են հայտնաբերել

Մահացածի դուստրը հոգեբանական ծանր վիճակում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 36–րդ բնակարանի բնակիչ 88-ամյա Սուրեն Հ.-ի դին:

«Այս պահին մահացածի աղջկա հետ հոգեբանական զրույց է վարում ԱԻՆ փրկարարական ծառայության հոգեբան Մերի Գևորգյանը, քանի որ աղջիկը գտնվում է սթրեսային վիճակում»,- նշված է կայքում:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հարևաններն ասել են, որ մահացածն ուներ առողջական խնդիրներ և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: