Ստոցկայայի ոգևորիչ պարը. ինչո՞վ է զարմացրել օգտատերերին հայ գործարարի կինը

Երգչուհի և դերասանուհի Անաստասիա Ստոցկայան իր երկրպագուներին ուրախացրել է լավ մոռացված հին տեսանյութով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան ոչ միայն հիանալի երգում է, այլ նաև պարում։ Instagram-ի նրա էջում հրապարակված տեսանյութում երևում է նաև երգչուհու պարային տաղանդը։

Երկրպագուները վաղուց գիտեն, որ Նաստյան լավ է պարում։

2010թ-ին նա մարզիչ Ալեքսեյ Լեդենևի հետ հաղթել է «Պարեր աստղերի հետ» շոուում։ Փայլուն զույգին գնահատել են ոչ միայն ժյուրիի անդամները, այլ նաև հեռուստադիտողները։

Ստոցկայան հիմա հիանալի մարզավիճակում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2017թ-ի մայիսին երգչուհին և հայ գործարարը երկրորդ երեխան են ունեցել։

Աղջկա անունը Վերա են դրել։ Զույգն ունի նաև յոթ տարեկան տղա, անունը՝ Ալեքսանդրը։