ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արա լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ։ Նա տեղեկացրել է, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են, բայց նա կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ տուժածը ունի կոտրվածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: