ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Պայթյունը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնում «Մայիսի 28» կոչվող մետրոյի կայարանի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է Դալյարա Ալիևայի փողոցում գտնվող շենքում։ Հրդեհը տեղի է ունեցել առաջին հարկում գտնվող գրենական պիտույքների խանութում։
Հրդեհի հնարավոր պատճառը գազի արտահոսքն է։ Երկու մարդ մահացել է, հայտնել են ոստիկանները։ Վնասվել են մոտակայքում գտնվող շենքերը։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներն ու բժիշկներ։ Մի քանի թաղամաս շրջափակված է։