ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայաստանում կշարունակվեն տնտեսական բարեփոխումները: Այս մասին Euronews հեռուստաալիքի բիզնես-խմբագիր Օլեքսանդրե Վակուլինայի հետ հարզացրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի հետագա տնտեսական զարգացման տեսլականը:
«Մենք կշարունակենք մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանում առավել բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու նպատակով: Բացի այդ, տեղական շուկան կարող է միասնական հարթակ ստեղծելու համար կամուրջ դառնալ՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի (GSP+), Իրանի (СЭЗ) և այլ պետությունների (GSP) առևտրային ռեժիմներով մեր երկրում բիզնես իրականացնելու համար»,- ասել է Կարապետյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ներկա իշխանությունները փորձում են տարածաշրջանում ընդհանուր ապագա կառուցելու հնարավորություն ստեղծել՝ միասնական հարթակ ստեղծելու համար հիմքեր նախապատրաստելով:
«Մենք փորձում ենք միասնական հարթակ ստեղծել և դեպի այդ հարթակ տարբեր շուկաների, մշակույթների համար դարպաս ծառայել, հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրներ իրոք կարող են համատեղվել»,- հարցազրուցի ժամանակ ասել է Կարեն կարապետյանը:
Նաև նշվում է, որ ՀՀ վարչապետը մինչ այդ հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ (ՄԱԶԾ)՝ բարեփոխումների մեկնարկի գործընթացին աջակցելու համար: