Հայ ընտանիքին ձերբակալել են Ուկրաինայի սահմանին

Ձերբակալվածները որպես ՀՀ քաղաքացի են ներկայացել, սակայն նրանց մոտ փաստաթուղթ չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Ուկրաինացի սահմանապահները սահմանի մոտ հայաստանցի ապօրինի գաղթականների ընտանիքի (երեխայի հետ) են ձերբակալել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը։

«Երկու տղամարդ ու մի կին` փոքր երեխայի հետ, ընթանում էին Անդրկարպատի մարզի Գուտա բնակավայրի եզրագծով։ Սահմանապահների ու ոստիկանների համատեղ խումբը կանգնեցրել է նրանց սահմանի մոտակայքում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գաղթականներն իրենց մոտ ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել, սակայն որպես ՀՀ քաղաքացի են ներկայացել։

Սահմանապահների տվյալների համաձայն` ձերբակալվածներն ուզում էին ուղեկցողի օգնությամբ ապօրինի կերպով հատել Ուկրաինայի ու Սլովակիայի սահմանը։

Քաղաքացիները ձերբակալվել են, նրանց վարչական պատասխանատվություն է սպառնում։