Այս լուսանկարը կարող էր խաչ քաշել Օբամայի քաղաքական կարիերայի վրա. այն հայտնվել է համացանցում

Համացանցում հայտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը, որը կարող էր խաչ քաշել նրա ապագայի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Համացանցում հայտնվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը, որի պատճառով նա կարող էր զրկվել քաղաքական կարիերայից ու նախագահական աթոռից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով North Star News Today–ին։

Լուսանկարում Սպիտակ տան նախկին ղեկավարը կանգնած է ծայրահեղական մուսուլմանների` «Իսլամի ազգը» կազմակերպության նախագահ Լուիս Ֆարախանի հետ, որին հաճախ մեղադրում էին ռասիզմի ու հրեատեցության մեջ։

Լուսանկարիչ Ասիկա Մուհամադը կադրը ֆիքսել է 2005թ.–ին՝ սևամորթների հարցերով կոնգրեսական հանձնաժողովի հանդիպման ժամանակ: Նշվում է, որ այդ ժամանակ Օբաման Իլինոիսը ներկայացնող սենատոր էր:

Մուհամադը լրատվամիջոցների հետ զրույցում բացատրել է, որ լուսանկարն անելուց հետո թաքցրել է այն ու գաղտնի պահել՝ մտավախություն ունենալով, որ լուսանկարը կվնասի Օբամայի քաղաքական կարիերային:

Մուհամադը խոստովանել է, որ լուսանկարը խնդրել են հրապարակել կոնգրեսում սևամորթների խմբակցության ներկայացուցիչները։

Լուիս Ֆարախանը ծայրահեղական հասարակական գործիչ է, որին բազմիցս մեղադրել են ռասիզմի ու հրեատեցության մեջ, նա սատարել է Օբամային։ Քաղաքական գործիչը միշտ փորձում էր հեռու մնալ այդ դաշնակցից։