Զինված ուժերի մարտական պատրաստության վարչությունը նոր պետ ունի

Անդրանիկ Մակարյանը ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի հունվարի 27-ի հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ — զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ — զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։