«Սիրահարվել եմ քեզ». ո՞վ է Իվետա Մուկուչյանի նոր «սերը»

Իվետա Մուկուչյանի նոր երգն ու տեսահոլովակը շուտով կներկայացվեն իր երկրպագուներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանն այնպես է անում, որ իր բաժանորդները քայլ առ քայլ «սիրահարվեն» իր նոր՝ «Սիրահարվել եմ քեզ» երգին և տեսահոլովակին: Նա Instagram-ի իր էջում ժամանակ առ ժամանակ նոր հոլովակից դրվագներ ու լուսանկարներ է տեղադրում:

Երգչուհու Instagram-ի էջում տեղադրած փաքրիկ տեսանյութում աշնանային, սիրելու տրամադրություն է տիրում:

 

Գեղեցկուհի երգչուհին նաև լուսանկար է հրապարակել: Լուսանկարն էլ նույն տեսահոլովակից է, որտեղ հոլովակի հերոսուհին կարմիր զգեստով պառկած է լոգարանում: Լուսանկարի տակ նա գրել է՝ շուտով:

 

Օրերս Իվետա Մուկուչյանը ներկայացրել էր «Սիրահարվել եմ քեզ» երգի խոսքերը, որոնց հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Իսկ երաժշտությունն անձամբ Իվետան է գրել: Երգչուհին կներկայացնի նաև դրա տեսահոլովակը, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է:

«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին,

Մոտ լինելս հեռավորության վրա է միայն,

Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ,

Ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում,

Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»,- գրել էր Իվետան:

Երգի և տեսահոլովակի թողարկման հստակ ժամկետները հայտնի չեն: