ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Ցեղասպանական քաղաքականությունը հանցավոր մտածելակերպ և գործելակերպ է»

Այսօր հրեաների ցեղասպանության` Հոլոքոստի հիշատակի օրն է։
Sputnik
Լարիսա Ալավերդյան. ցեղասպանությունների մասին

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատահական չի համարում, որ Հայաստանում ամեն տարի նշում են այս օրը։ «Ցեղասպանական քաղաքականությունը հանցավոր մտածելակերպ և գործելակերպ է: Դա քաղաքականություն է, երբ նպատակին հասնելու համար որպես գործիք օգտագործվում է ամենադաժան ձևը, այն է` ազգի, նրա հետքերի ոչնչացումը»,–ասում է Ալավերդյանը:

Նրա խոսքով` ցեղասպան ազգը ստանում է անպատժելիության լիցքեր. երբ չեն կանխվում նրանց գործողությունները, նրանք չեն հանդիպում մշտական դիմադրության, ապա շարունակում են ձևավորվել ու ուժեղանալ այդ լիցքերով` իրենց նպատակներին հասնելու համար: