«Դեպի Եվրատեսիլ». սկանդալային հայ մասնակցի երգը լսում են Նեպալում

«Եվրատեսիլի» ամենասկանդալային հայկական թեկնածուն Նեպալում արդեն երկրպագուներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Եվրատեսիլ – 2018»–ի ամենավառ ներկայացուցչի համարձակ Kamil Show – Puerto Rico երգ արդեն ամբողջ աշխարհում են լսում։ Այս մասին հումորիստ-երգիչը գրել է Instagram–ի իր էջում։

Սոցիալական կայքում երգիչը տեղադրել է մի տեսանյութ, որում երկու ուրախ նեպալցի են պարում։

«Ընկերներ, պարզվում է` Նեպալում երկրպագուների ակումբ ունեմ։ Ի տարբերություն ինձ` իմ երգը ճանապարհորդում է աշխարհով մեկ։ Մնում է` Պորտուգալիա հասնեմ»։

 

Puerto Rico երգն իսպաներենով պատմում է զգացմունքների ու սեփական եզակիությունն ընդունելու մասին։ Kamil Show–ի կատարողի ուրախ կերպարի տակ թաքնվում է հայտնի հաղորդավար ու հումորիստ Արսեն Գրիգորյանը։ Երգի երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը, խոսքը` Արթուր Աբգարը։

YouTube–ի պաշտոնական ալիքում «Դեպի Եվրատեսիլի» Puerto Rico երգն արդեն ավելի քան 239 հազար դիտում ունի։ Դրան աջակցել է նույնիսկ Comedy Woman–ի «մայրը»` Նատալյա Եփրիկյանը։

2017 թվականին Կիևում տեղի ունեցած «Եվրատեսիլ – 2017» երգի մրցույթում հաղթել է Սալվադոր Սոբրալը։ «Եվրատեսիլ – 2018» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Պորտուգալիայում։