Թևան Պողոսյան. «Ազգ-բանակ» հայեցակարգը մի մաքուր թուղթ է, որն ամեն մեկս պետք է լրացնի
© Sputnik
«Մենք միշտ ենք ապրել ազգ–բանակ դոկտրինով։ Բանակը մի մաքուր թուղթ է, որը մենք ամեն մեկս մեր չափով պիտի լրացնենք։ Մեկն ասում է` եկեք «Ես եմ» ծրագիրն անենք, մյուսը` «Պատիվ ունեմ»–ը, մյուսը կարող է ասել` վերականգնողական կենտրոնի համար մի բան անենք, 3–րդը` գիտության համար։ Ազգ–բանակը այն մաքուր թուղթն է, որ ամենքս մեր մասնակցությամբ կարող ենք լրացնել»,–ասում է Պողոսյանը։
Քաղաքական գործչի խոսքով` մարդն իր ոլորտում, իր տեղում ազնիվ աշխատելով, ազնիվ ապրելով կնպաստի ազգ–բանակ միասնությանը։