Սուրբ Սարգիսը` ոչ միայն սիրահարների համար

Sputnik

Սուրբ Սարգիսը նաև գեղեցիկ ժողովրդական ծիսակարգ ունի։ Սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնին երիտասարդներն աղի բլիթ են ուտում` ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց սիրելի կեսին ու կիմանան, թե ով է նա։

Եկեղեցին նախատոնական հնգօրյա պաս է հայտարարում, ապա Սուրբ Սարգիս եկեղեցիներում պատարագ են մատուցում։ Այդ օրը եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է կատարվում։

Արդեն մի քանի տարի շարունակ հայրենիքի պաշտպան երիտասարդները մասնակցում են պատարագին, ստանում օրհնություն։ Ծառայության մեջ աչքի ընկածներին ՀՀ նախագահը տասնօրյա արձակուրդի հնարավորություն է ընձեռում։