Փնտրեք Վիտալինային. նոր խարդախություն` կապված Ջիգարխանյանի էլիտար բնակարանի հետ

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն ուզում է անհետացած փողերը վերադարձնել դատարանի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Փետրվարի 12-ին Մոսկվայի Դորոգոմիլովյան շրջանային դատարանում նախատեսված է ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անշարժ գույքի խարդախության հետ կապված դատավարությունը։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Ջիգարխանյանի նախկին կինը «լծել» է մեդիամագնատին. ԶԼՄ

Արտիստը փորձում է ոմն «Սֆերա» ՍՊԸ-ից գումար գանձել առքուվաճառքի պայմանագրի համաձայն։ 2017թ-ին նա երիտասարդ կնոջ` Վիտալիա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վաճառել է դեռ խորհրդային տարիներին ստացած բնակարանի մասնաբաժինը։ Գնորդին գտել է դերասանի կինը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո ընկերությունը փոխանցել է միայն գումարի կեսը, իսկ հետո անհետացել է։ Փաստաթղթերը վկայում են, որ բնակարանի վաճառքից ստացած գումարը տնօրինել է հենց Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ջիգարխանյանի կարծիքով` նախկին կինը դավադրության մեջ է եղել խարդախների հետ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ արտիստի նախկին կինը ժամանակ չի կորցնում և արդեն նոր երկրպագու է գտել։ Դաշնակահարուհուն նկատել են մեդիամագնատ թոշակառուի հետ։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։