«ArmComedy»-ի Նարեկը փնտրում է իր ավտոմեքենային «ողջագուրվածին»

Հաղորդավարի հույսը «հայկական Շերլոկ Հոլմսն» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 25-ին, անհայտ անձն իր ավտոմեքենայով բախվել է «ArmComedy» հաղորդման վարող, 35-ամյա Նարեկ Մարգարյանի BMW մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Նարեկը հուսով է, որ իր գործընկեր Սերգեյ Սարգսյանը, որին շատերը կոչում են «Շերլոկ Հոլմս», կհայտնաբերի չարագործին։

Նշենք, որ հաղորդավարն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է` ավտոմեքենայի վթարի մասին տեղեկությունն ընդամենը կատակ է, որևէ լուրջ բան չկա։