ՌԱԴԻՈ

Ջհանգիրյան. «Կուտակային կենսաթոշակային բաղադրիչին անցնելու համար հատուկ ընթացակարգեր սահմանված չեն»

ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժնի պետ Արման Ջհանգիրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կուտակային կենսաթոշակային բաղադրիչին անցնելու մասին։
Sputnik
Արման Ջհանգիրյան

2018թ-ի հուլիսի 1-ից Հայաստանն ամբողջական անցում է կատարում կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, որի հետ կապված որևէ հատուկ ընթացակարգեր սահմանված չեն, Sputnik-ին ասաց Ջհանգիրյանը։

Նախկինում օրենքով կար անցումային դրույթ, որ մինչև 2018թ-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածում աշխատող անձինք հնարավորություն ունեին հրաժարվելու բաղադրիչի միանալու պարտականությունից։

«Այժմ այդ անցումային դրույթն արդեն ուժը կորցրած է ճանաչվում, այսինքն 2018թ-ի հուլիսի 1-ից անցում են կատարում կուտակային կենսաթոշակային բաղադրիչին։ Ըստ օրենքի` անձը միանալուց հետո որոշակի քայլեր պետք է իրականացնի, եթե ցանկանում է իր համար ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ»,- նշեց Ջհանգիրյանը։

Նրա խոսքով` այժմ ակտիվ կուտակային համակարգի ակտիվ մասնակիցների թիվը կազմում է մոտ 185 հազար մարդ, ենթադրվում է, որ աճը կկազմի մոտ 60-62 հազար մարդ։