ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnk. Ասում են` նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել, գրում է «Իրատեսը»:
«Սերժ Սարգսյանը ծերակույտին ներկայացրել է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անցած ուղին, թվարկել նրա առավելությունները, ապա առաջարկել է «ծերերին» անկեղծ-բաց քննարկում անցկացնել, հայտնել իրենց մոտեցումները տեսակետները»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` որևէ մեկն ինքնահաստատվելու առիթը բաց չի թողել` մեկ առ մեկ արտահայտվել են, միաձայն համաձայնել կուսակցության ղեկավարի խիստ «իմաստուն» որոշման հետ:
«Լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ոչինչ չի ասել, ոչնչի չի արձագանքել` «բացակա» նստած է եղել: Սերժ Սարգսյանը հարցրել է. «Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու»: «Ոչ»,- արձագանքել է Նա: «Ճիշտ էլ անում ես»,- բազմանշանակ ասել է Սերժ Սարգսյանը»,- գրում է թերթը: