Կարեն Կարապետյանը համոզել է Ասիական զարգացման բանկի նախագահին

ՀՀ վարչապետը Թեքհիկո Նակաոյի հետ հանդիպել է Դավոսում և հրավիրել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանի մաթեմատիկան. երեք կետ, որոնց վրա լողում է հայկական տնտեսությունը

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:

ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:

ԱԶԲ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն:

Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018թ. առաջին կիսամյակում: