Ովքե՞ր են այն երեքը, որ Հայաստանի անունը կհնչեցնեն Փհենչհանում

Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Երեկ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների:

Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը: