ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայտնի երգիծաբան և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, երկար զբոսնել է Սոչիում և պատմել այդ քաղաքի մասին։
«Սիրում եմ ձմեռային Սոչին։ Կապույտ երկինք, կանաչ արմավենիներ, կապույտ Սև ծով։ Հանգստացողներ դեռ չկան, նրանք դեռ աշխատում են, որպեսզի ամռանը հանգստացող դառնան։ Ուստի քաղաքում խաղաղ է և հանգիստ, կարելի է ժամերով զբոսնել, ինչը և արել եմ իմ այցելության հենց առաջին օրը։ Արևոտ ծովափով և քաղաքի կանաչ փողոցներով երեք ժամ տևած մարաթոնից հետո հասկացա, որ ոտքերս այլևս չեն ենթարկվում ինձ ու առանց ինձ նախազգուշացնելու որոշել են չվճարվող արձակուրդի գնալ։ Ես ինձ համար անսպասելի նստեցի նստարանին։ Ոտքերս մոտ մեկ ժամ չէի զգում և ես` որպես ստատիկ օբյեկտ, ժամանակ ունեի շարժվող սուբյեկտները զննելու», — Instagram-ի իր էջում գրել է Ժաննան։
Ժաննան չի իմացել` ինչով զբաղվի և որոշել է ժամանակավոր աշխատանք գտնել «ձեռքերի համար»։
«Հարևան նստարանին նկատեցի հաճելի տատիկի, որ արևածաղկի բոված սերմ էր վաճառում։ Մեկ ժամ սպասումից հետո ես որոշեցի աշխատանք գտնել ձեռքերիս համար և տարեց բիզնեսվումանից մի բաժակ արևածաղիկի սերմ գնեցի` և՛ ես զբաղվելու բան կունենամ, և՛ կաջակցեմ փոքր բիզնեսին», — նշել է նա։
Լևինան խոստովանել է, որ իրեն «հուզել են զբոսնող զույգերը, աղմկոտ խաղացող ուրախ երեխաները, հետաքրքիր հագնված աղջիկները, շներով տիկինները», սակայն շուտով Մարտիրոսյանի կնոջ տրամադրությունը փոխվել է։
«100 գրամ արևածաղիկից հետո ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ անցորդներն այլևս դուրս չեն գալիս, երեխաները չափազանց բարձր են գոռում, արդեն ուշ է, և վաղուց նրանց քնելու ժամանակն է. ի՞նչ են մտածում նրանց ծնողները, շներով տիկինները սկսել են նմանվել տիկիններով շների, աղջիկները զբոսնում են չափազանց կարճ կիսաշրջազգեստներով և չափազանց հաստ շրթունքներով, համ էլ ծխում են և գարեջուր խմում փողոցում, իսկ այն երկուսը հաստատ արվամոլ են, հաստատ։ «Ինչ ահավոր է, այս ինչ երիտասարդություն է։ Մենք այսպիսին չէինք», — վրդովված մտածեցի ես։ Այո, այո», — բարձրաձայն հաստատեց տատիկը։ Արևածաղիկը վերջացել էր, և ես արթնացա։ Մայրս ճիշտ էր ասում. «Արևածաղիկը վարակ է»։ Իսկ նստարանի վրա արևածաղիկը` ախտորոշում»,- եզրափակել է Ժաննան։
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ., ՈՒՀԱ-ի փառատոնին: Նրանք սկսել են շփվել 1998 թ.-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի:
Մարտիրոսյան զույգն ավելի ակտիվ է դառնում սոցիալական ցանցերում։ Instagram-ի օգտատերերին դուր է գալիս նրանց հումորը։ Ժաննա Լևինան ավելի քան 282 հազար բաժանորդ ունի։