ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել Twitter-ի իր էջում հակամուսուլմանական բովանդակության տեսահոլովակների հղումներ տեղադրելու համար։ Նա համապատասխան հայտարարություն է արել ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել այսօր։
«Եթե դուք ասում եք, որ նրանք սարսափելի մարդիկ են, սարսափելի ռասիստներ, ապա, իհարկե, ես ներողություն կխնդրեի, եթե ուզում եք, որ ես դա անեմ։ Ես չեմ ուզում բարդություններ ստեղծել ձեր երկրի համար», — ասել է նա։
Թրամփի խոսքով` «բացարձակապես ոչինչ չի իմացել» բրիտանական Britain First ծայրահեղ աջակողմյան խմբի գործունեության մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում այդ պատմությունը մեծ աղմուկ չի բարձրացրել։
Նոյեմբերի վերջին Սպիտակ տան ղեկավարը երեք հաղորդագրություն էր տեղադրելով Twitter-ում։ Մեկում երևում է, թե ինչպես են կոտրում Մարիամ Աստվածածնի քանդակը։ Որոշ ժամանակ անց այդ էպիզոդները հրապարակվել են նաև ԱՄՆ-ի նախագահի հաշվում։ Այդ ժամանակ թվիթի հեղինակ Ֆրանսենը գրել է. «Աստված, օրհնիր Թրամփին։ Աստված, օրհնիր Ամերիկան»։