Ատոմ Մարգարյան
© Sputnik
Դոլարը շարունակում է իր վայրընթացը` արժեզրկվելով եվրոյի, ֆունտի, իենի, նաև` ռուսական ռուբլու նկատմամբ։
«Հետամանորյա շրջանում հայաստանյան շուկայում ևս մի փոքր անկում նկատվում է` 1 տոկոսից մի փոքր քիչ։ Նշանակում է, որ գլոբալ շուկայի միտումներին մեր շուկան էլ է ադեկվատ արձագանքում»,–ասում է Մարգարյանը և ներկայացնում ամերիկյան արժույթի անկման հնարավոր պատճառները։
Այն պայմանավորված է ամերիկյան պետական պարտքի շատ բարձր մակարդակով, ամերիկյան վարչակազմի նոր քաղաքականությամբ և այն նպատակների կենսագործմամբ, որ պետք է կարողանալ ներդրումներ բերել երկիր։ 2–րդ պատճառն, իհարկե, նավթի գների աճն է։