«Արսենալում» Մխիթարյանի գլխավերևում հայկական դրոշ են նկարել

Ֆուտբոլային ակումբի Instagram–ի պաշտոնական էջում Հենրիխին նվիրված սքեչ է հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. «Արսենալ» ֆուտբոլային ակումբի Instagram–ի պաշտոնական էջում Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ սքեչ է հայտնվել։

Մխիթարյանը կադրում հեռվից է երևում, լուսանկարի վրա գրված է «Ուրբաթ», իսկ հայ կիսապաշտպանի գլխավերևում` հայ եռագույնն է պատկերված։

Генрих Мхитарян в интаграме Арсенала

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն հուզիչ ուղերձ էր հղել Հենրիխ Մխիթարյանին` թիմի բոլոր երկրպագուների անունից, իսկ «Արսենալի» երկրպագուները, փորձում ճիշտ արտաբերել Մխիթարյանի ազգանունը։

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն էր դարձել։

Մխիթարյանը «Արսենալի» կազմում հանդես է գալու 7 համար ներքո և շաբաթական 180-200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու։