ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Պետերբուրգում ադրբեջանցի վարձու մարդասպան Գալիբ Ասադովին մեղադրանք է առաջադրվել վեց տարեկան աղջկա սպանության համար։ Այս մասին հայտնում է պետերբուրգյան «Ֆոնտանկա» կայքը։
Ասադովը 2012թ-ին կազմակերպել էր հայ գործարարի սպանությունը, բայց սպանվել էր մեկ այլ հայաստանցի. նրա վրա կրակել էին երեք անգամ։
2016թ-ին հայի սպանությունը կազմակերպելու համար Ասադովին դատապարտել են 11 տարվա ազատազրկման։
Ներկա քննությունն ընթանում է քրեական գործի շրջանակում, որով Ասադովը մեղադրվում է ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով` պատվիրված սպանություն։ Ինչպես պարզել է քննությունը, 2012թ-ի ամռանը մեղադրյալը Սանկտ Պետերբուրգում ապրող օտարերկրյա քաղաքացու սպանության պատվեր է ստացել։
Ստացել է զոհի լուսանկարը և բնակության հասցեն, հուլիսի 29-ի գիշերը դարանակալել է նրան և մականով հարվածել գլխին։ 36-ամյա տուժածը մահացել է։
Ասադովը սպանության համար ստացել է 200 հազար ռուբլի, պատվիրատուն ադրբեջանցի գործարար Չոբանովն է։
Նշենք, որ Գալիբ Ասադովը ռեստորանային մագնատ Իլհամ Ալիևի մտերիմներից է։ Պետերբուրգում Ալիևին անվանում են «ռեստորանային արքա»։