Պատահար Երևանում. քաղաքապետարանին պատկանող մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ 27 տարեկան վարորդն օգնել է տուժածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 25 հասցեի դիմաց, 27-ամյա Նարեկ Նազարեթյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը չի փախել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որը փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են տուժածի ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի քաղաքապետարանին: