Հայաստանի իշխանությունը շարունակում է «չքննարկել» վարչապետի թեման

Կոալիցիան կառավարություն կկազմի, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀԿ-ն 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի նշանակման հարց չի քննարկել։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Կառավարության ձևավորման, վարչապետի, առաջին փոխվարչապետի նշանակման հարց մինչ օրս մենք չենք քննարկել»,- նշեց նա։

Շարմազանովը շեշտեց, որ կառավարություն ձևավորելու իրավունքը ՀՀ քաղաքացիները տվել են ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին։

«Կոալիցիոն ուժերը ունեն քաղաքական լեգալություն և լեգիտիմություն, որպեսզի ապրիլից սկսած նոր կառավարություն ձևավորեն, ինչպես իրենք նպատակահարմար են գտնում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2015թ.–ին իրականացրած սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ Հայաստանը նախագահ կընտրի արդեն խորհրդարանական հանրապետության համար։

Խաղադրույքն արված է. ո՞ւմ է Մոսկվան տեսնում ՀՀ վարչապետի աթոռին

Նոր սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կկորցնի օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների համակարգողի լիազորությունները։ Նա քաղաքական կերպարից կվերածվի սահմանադրության անկուսակցական երաշխավորի (թեև նրան կընտրեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները)։

Խորհրդարանական կառավարման համակարգի համաձայն` 2018 թվականից զգալի կընդլայնվեն օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները (կառավարություն և խորհրդարան)։ Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին` պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրության իրավունքի։