ՌԱԴԻՈ

Եսայան. «Որևէ քաղաքական ուժ, որևէ առարկություն չունի մեր ներկայացրած թեկնածուի նկատմամբ»

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրել է առաջիկայում տեղի ունենալիք քաղաքական գլխավոր իրադարձությունների ժամանակագրությունն ու կարգը:
Sputnik
Մարգարիտ Եսայան

Եսայանը նշել է, որ փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերը կներկայացնեն ՀՀ նախագահի իրենց թեկնածուներին, իսկ մարտի երկուսին ԱԺ-ում տեղի կունենա նախագահի ընտրությունը, և եթե թեկնածուն չհավաքի 79 կողմ ձայն, տեղի կունենա ընտրության 2-րդ փուլը:

Պատգամավորը նշել է, որ այս պահին քաղաքական ուժերից պաշտոնապես թեկնածուի մասին հայտարարություն արել է միայն Հանրապետականը:

«Այս պահին, որևէ քաղաքական ուժ, որևէ առարկություն չունի հանրապետական կուսակցության ներկայացրած թեկնածուի նկատմամբ»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամը հիշեցրել է, որ գործող նախագահն իր լիազորությունները կշարունակի մինչև ապրիլի 9-ը, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանական ուժերը նորընտիր նախագահի առաջարկով վարչապետ կընտրեն:

«Այդ ընտրությունից հետո մենք կարող ենք ասել, որ դարձանք խորհրդարանական երկիր»,-եզրափակել է Եսայանը: