ՌԱԴԻՈ

Առաքելյան. «Դիզվառելիքի սուբսիդավորման կարգը շուտով կներկայացվի»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտում առաջիկա խոշոր բարեփոխումների հիմնական ուղղությունները: Sputnik Արմենիան առանձնացրել է գյուղոլորտի զարգացման կարճ ցանկը:
Sputnik
Իգնատի Առաքելյան

Ըստ նախարարի, որոշ գործիքների կիրառմամբ փորձ է արվում բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը, ինչը կնվազեցնի գյուղարտադրանքի ինքնարժեքը:

Առաքելյանը հույս է հայտնել, որ երկու տոկոսով տրամադրվող վարկերը կշահագրգռեն, որ գյուղացին ոռոգման կաթիլային համակարգ ներդնի:

Նախարարը արդյունավետ է համարում նաև մթերող ընկերություններին տրամադրվող էժան վարկերը, որի շնորհիվ գյուղացին անմիջապես գումարը ստանում է մթերման պահին:

Բացի նշվածներից, նա ներկայացրել է դիզվառելիքի սուբսիդավորման մասին ՀՀ նախագահի հանձնարարականի կատարման ընթացքը.

«Թեև մենք չէին նախատեսել, սակայն ստացանք նախագահի հանձնարարականը։ Արդեն վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստել ենք ծրագիր, որով մենք կշարունակենք դիզելային վառելիքի սուբսիդավորումը»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին Ֆինանսների նախարարության, ԿԲ-ի և միջազգային խորհրդատուների հետ քննարկվում է ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու հնարավորությունն ու մեթոդոլոգիան: