ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը և նրա 48-ամյա թարգմանչուհին` հարավկորեացի Քիմ Սոյոնը, պատրաստվում են այս տարի ամուսնանալ, գրում է Tagesspiegel պարբերականը։
Շրյոդերը հաղորդել է հարավկորական ԶԼՄ-ներին, որ, ամենայն հավանականությամբ, հարսանիքը տեղի կունենա այս տարվա աշնանը։ Կայքի տվյալներով` հարսանիքի տեղն ու ժամանակն ավելի ուշ կորոշվեն։
Քիմ Սոյոնը նույնպես հաստատել է հարսանիքի մասին տեղեկությունը։
Շրյոդերն ու նրա ընտրյալը բնակվում են տարբեր երկրներում` Հարավային Կորեայում և Գերմանիայում։ Զույգն արդեն մի քանի տարի հանդիպում է, բայց աշխատանքի պատճառով նրանք չեն կարողանում ապրել նույն երկրում։
«Շրյոդերն ավելի վաղ հայտնել էր, որ ուզում է կորեերեն սովորել և «նորմալ» կյանք վարել ասիական երկրում», — գրում է պարբերականը։
Նա պատրաստվում է բաժանվել չորրորդ կնոջից` Դորիս Շրյոդեր-Կորֆից։ Նախկին կանցլերն այս ամուսնությունից որդեգրած երեխաներ ունի։
Դորիս Շրյոդեր-Կորֆը Հանովերի տարածաշրջանային ժողովի պատգամավոր է, հանդիպում է Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսի հետ։ Սեպտեմբերին նա Facebook-ում գրել էր, որ բաժանվում է Շրյոդերից ամենից առաջ Սոյոն Քիմի հետ հարաբերությունների պատճառով։