Էկումենիկ աղոթք հայկական եկեղեցում. Վրաստանի իշխանությունը հավաքվել է Սուրբ Գևորգում

Վրաստանի դիվանագիտական կորպուսը, իշխանության ներկայացուցիչներն ու հավատացյալները էկումենիկ աղոթքի համար հավաքվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Վրաստանի ամենակոլորիտային եկեղեցիներից մեկում` Սուրբ Գևորգում, էկումենիկ աղոթք է հնչում չորս եկեղեցիների մասնակցությամբ` Հայ առաքելական, կաթողիկե, գերմանական-լյութերական և ավետարանական-մկրտական, ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

«Այս տարի երկրում միասնության և խաղաղության համար աղոթք կհնչի Հայ առաքելական եկեղեցում։ Էկումենիկ աղոթքը, որին կմասնակցեն չորս քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսները, հոգևոր առաջնորդները, տեղի կունենա վրացական թեմի գլխավոր եկեղեցում` «Սուրբ Գևորգում»», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` էկումենիկ աղոթք անցկացնելու վայրն ամեն տարի փոխվում է։ Վերջին անգամ հայկական եկեղեցում էկումենիկ աղոթք է հնչել 2014թ-ին, բայց ՀԱԵ Վիրահայոց թեմը տասնյակ տարիներ մասնակցում է շարժմանը։ Էկումենիկ շարժման նպատակը եկեղեցիների միասնությունն է և աղոթքը հանուն խաղաղության ու անվտանգության։

Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և հավատացյալներ։