ՆԱՏՕ–ի զորավարժություններ. Վրաստանը հուսով է, որ Հայաստանը «Արժանի գործընկեր» կլինի

Հայաստանին կրկին հրավիրել են «Արժանի գործընկեր» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հունվարի 24-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական ռազմական համագործակցության հարցերը: Լևան Իզորիան երախտագիտություն է հայտնել հայկական կողմին Վրաստանում 2017-ին անցկացված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ ռազմական ուսումնավարժանքներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ ընթացիկ տարում հայ զինծառայողները կմասնակցեն Noble Partner-2018 բազմազգ զորավարժություններին։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

Վրացի նախարարն ընդգծել է, որ պլանավորում է 2018–ին պաշտոնական այցով գալ հարևան Հայաստան։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի համագործակցության կարևորությունը զինվորական կրթության և բժշկության ոլորտներում: