«VARDA-tm» ապրանքները հնարավոր է հայտնվեն նաև Հայաստանում. հայ պարուհին ընդլայնում է բիզնեսը

Վարդայի արտադրած լողազգեստների երկրպագու է նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայկական արմատներով հայտնի երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում երկրպագուներին ու բաժանորդներին տեղեկացրել է իր «VARDA-tm» ապրանքանիշի լողազգեստների ու հագուստի վաճառքի ծավալներն ընդլայնելումասին: Համաձայն նրա հրապարակման՝ «VARDA-tm» ապրանքանիշի լողազգեստներն ու հագուստն իրացնելու համար նա նոր երկրներում խանութներ կբացելի:

Հայուհի Մոնիկա Բելուչին. ինչի՞ հանգեցրեց Վարդայի փորձարկումը. տեսանյութ

«Այսօր հասկացա, որ «VARDA-tm» թագավորությունը փոքր է: Շատ ոգևորիչ է զարգանալը, բայց կարևորը մարտական տրամադրված լինելն է… Արդեն նախկինից երկու անգամ մեծ տարածք եմ գտել, քանի որ մեր արտադրության ծավալներն աճելու են: Կարծում եմ ժամանակն է խանութներ բացել նաև այլ երկրներում՝ Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Դուբայ…. Ուրիշ ինչ երկրներ կամ քաղաքներ գիտեք, որտեղ «VARDA-tm» ապրանքանիշի գեղեցիկ լողազգեստները, և ոչ միայն լողազգեստները, պահանջված կլինեն»,- հարցրել է երգչուհին:

Նշենք, որ «VARDA-tm» արտադրանքը, հատկապես լողազգեստներն ու գիշերազգեստները, արժանի տեղ են զբաղեցնում կինոաստղերի և շոու բիզնեսի աստղերի զգեստապահարաններում։ Ավելին՝ այս լողազգեստների երկրպագու է նաև հանրահայտ Քիմ Քարդաշյանը։ «VARDA-tm» ապրանքանիշի աստղային հաճախորդների թվում են երգչուհի Աննա Սեդոկովան, դերասանուհի Նատալյա Ռուդովան, հաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Լերա Կուդրյավցևան և ուրիշներ: