Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների պատճառով հայ է վիրավորվել

Սիրիական Աֆրինում ռումբ է ընկել հային պատկանող տան վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Սիրիական Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների արդյունքում հայ է վիրավորվել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Աֆրինում ռումբ է ընկել հային պատկանող մի տան վրա։

Հիշեցնենք`հունվարի 21-ից թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: