ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի, Sputnik–ի մամուլի ծառայություն – Sputnik Արմենիա միջազգային լրատվական գործակալությունը և ռադիոն գործարկել է երաժշտական ռադիոհաղորդումների շարք, որոնց հաղորդավար է դարձել Վանաձորի մանկատան սան, «Ты супер!» նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Սաբինա Մանվելյանը։ Երաժշտական ծրագիրը հեռարձակվում է աուդիոձայնագրությունների ձևաչափով, որոնց շրջանակում Սաբինան ռադիոունկնդիրներին է ներկայացնում երաժշտության պատմության մեջ ամենահայտնի հիթերը` պատմելով հետաքրքիր փաստեր դրանց ստեղծումից։
«Sputnik Արմենիան ողջունում է իր նոր աշխատակցին։ Մենք անկեղծորեն մաղթում ենք Սաբինային ստեղծագործական հաջողություններ ոչ միայն բեմում, այլ նաև ռադիոստուդիայի խոսափողի մոտ», – ասաց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։
«Ես անչափ ուրախ եմ և ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները ստանան իրենց հնարավորությունը։ Ես իմ հերթին ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ նման վստահությունը», – ասաց Սաբինա Մանվելյանը։
Ծրագիրը եթեր հեռարձակվելու ֆիքսված ժամ չի ունենա։ Ռադիոունկնդիրները կարող են հետևել երաժշտական ծրագրին fm 106.0 հաճախականությամբ կամ կայքում` ուղիղ հեռարձակմամբ։
«Ты супер!»–ըՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին ներկայացնել իրենց։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց-ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik ԱրմենիանSputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով են թողարկվում։