Երկրի նախագահը չի լինելու ՀՀ նոր Անվտանգության խորհրդում

ՀՀ նոր Անվտանգության խորհուրդը գլխավորելու է երկրի վարչապետը, դրա կազմում են լինելու նաև փոխվարչապետները, ուժային կառույցների ղեկավարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանի նոր նախագահը չի ներառվելու ազգային անվտանգության խորհրդում։ Այս մասին ասվում է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում, որին կառավարությունը հավանություն է տվել հունվարի 25–ի նիստում։

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է կատարելագործել. Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Այժմ խորհուրդը երկրի նախագահն է գլխավորում։ 2018 թվականի ապրիլից, երբ հանրապետությունը լիովին կանցնի կառավարման խորհրդարանական ձևին, խորհուրդը կգլխավորի վարչապետը։

Խորհրդի կազմում կլինեն նոր փոխխոսնակը, փոխվարչապետները, խորհրդի քարտուղարը, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Ըստ նոր Սահմանադրության`երկրի նախագահը դադարում է գլխավոր հրամանատար լինելուց։ Գլխավոր պատասխանատու անձ է ճանաչվում գլխավոր շտաբի պետը։ Խաղաղ ժամանակ նա հաշվետու է պաշտպանության նախարարին։ Իսկ պատերազմական վիճակում գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը։