ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի— Sputnik. Մարտի 8–ի կապակցությամբ ՀՀ կառավարությունում նախարարները նվեր են պատրաստել իրենց ու մնացած տղամարդկանց համար։
Հունվարի 25–ի կառավարության նիստին այս տարվա մարտի 9–ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Դա հնարավորություն կտա աշխատանքային դադար չանել հինգշաբթի (մարտի 8) ու հանգստյան օրերի միջև։
Աշխատանքային է լինելու հաջորդ շաբաթ օրը` մարտի 17–ը։ Իսկ Կանանց միջազգային օրվա առթիվ կարելի է հանգստանալ չորս օր անընդմեջ` կանանց, մայրերի ու աղջիկների ընկերակցությամբ։