Կանխվել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել:

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: