Ատոմ Մարգարյան
© Sputnik
«Լսումները վերաբերում են առանձին ապրանքների թանկացման և գնաճի մեղման հնարավորություններին: 2017թ.-ին գնաճը 2,7 % է եղել, բայց հետաքրքիրն այն է, որ ներկայացված թվերի համատեքստում վերջին՝ 4-րդ եռամսյակում պարենային ապրանքների թանկացումը կազմել է 10,4 %, որը 4 անգամ ավելի է, քան միջին գնաճի տեմպերը»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը գնաճի տեմպերի առումով լուրջ ռիսկերի չի տեսնում, բայց գնաճային սպասումների մակարդակն է բարձրացել: Հավանաբար, ԿԲ-ն վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացման քայլ կկատարի: