ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Միլան քաղաքի մոտ առավոտյան ժամը յոթին ճեպընթաց գնացքը դուրս է եկել ռելսից։
ԶԼՄ-ների տվյալով` երեք զոհ կա։ Corriere della Sera թերթը նշել է, որ ուղևորներից մի քանիսը շատ լուրջ վնասվածքներ են ստացել։
Դեպքը տեղի է ունեցել Segrate և Pioltello կայարանների արանքում։ 8 վագոնից բաղկացած գնացքը դուրս է եկել ռելսից։
Ferrovie dello Stato փոխադրող ընկերության ներկայացուցիչը հայտնել է, ո վթարը տեղի է ունեցել քաղաքից 40 կմ հեռավորության վրա։