Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80–ամյակին նվիրված տեսակամուրջ

Հունվարի 25-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի-Մինսկ-Քիշնև-Տալլին-Բիշքեկ հեռուստակամուրջ կկազմակերպվի` նվիրված Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակին:
Sputnik

Վիսոցկու, նրա ստեղծագործությունների և նախկին ԽՍՀՄ տարածքում նրա երգերի համբավի մասին կպատմեն.

Երևանում՝

բանաստեղծ, Վիսոցկու բանաստեղծությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանը,

Թբիլիսիում՝

երգիչ, Վիսոցկու երգերի կատարող Վախթանգ Գորդելի-Պալիաշվիլին,

Մինսկում՝

Վիսոցկու մինսկյան կինոակումբի նախագահ Իվան Սպոսոբովը,

Բիշքեկում՝

«Սպիտակ թռչուն» գրական-երաժշտական ակումբի հիմնադիր, հեղինակ-կատարող Էդուարդ Նամը

Քիշնևում՝

գրող Միխայիլ Լուպաշկոն,

Տալլինում՝

դերասան, երգիչ Թիմուր Իլիկաևը:

Հայտնի հեղինակ-կատարող, բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակը լրանում է հունվարի 25-ին:

Վիսոցկին գրել էր ավելի քան 600 երգ և 200 բանաստեղծություն, նկարահանվել ավելի քան 30 ֆիլմում:

2010 թվականին ռուսական ВЦИОМ-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն` Վիսոցկին զբաղեցրել էր «ХХ դարի կուռքեր» ցուցակի երկրորդ տեղը՝ Յուրի Գագարինից հետո:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով։