ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Տարման Շանմուգարատնամի հետ։
«Ուրախ եմ, որ պարոն փոխվարչապետը շատ բարձր է գնահատում հայերի ներդրումը Սինգապուրի զարգացման գործում։ Նշել եմ, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է նաև մեզ համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը վերացնելու կարևորությունը և գոհունակությամբ նշվել, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը: