Դաշնակցական նախարարներին կարող են փոխել

«Հրապարակ» թերթը գրում է, որ նախարարաների հարցը կքննարկվի մարտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում՝ մարտ ամսին, օրը դեռ որոշված չէ, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պատրաստվում է ընդհանուր ժողով անցկացնել, որի ժամանակ ներքին և արտաքին քաղաքական հարցեր քննարկելուց զատ կընտրեն նաև հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին։ Այն վերընտրվում է 2 տարին մեկ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մեր տեղեկություններով, նոր մարմնում կլինեն փոփոխություններ։ Հենց ԳՄ-ն էլ կորոշի՝ շարունակելո՞ւ են ՀՅԴ 3 նախարարներն ապագա կառավարությունում աշխատել, թե՞ փոխարինվելու են նոր կուսակցականներով»,- նշված է հոդվածում։

Ըստ «Հրապարակի»` շաբաթ, կիրակի օրերին էլ ՀՅԴ հայաստանյան, Արցախի, որոշ եվրոպական երկրների կառույցները հերթական ժողովն են արել Երևանում, որի ժամանակ Բյուրոն հանդես է եկել հաշվետվությամբ, տարբեր հարցեր են քննարկել, պատասխանել ժամանած մոտ 25 ներկայացուցիչների հարցերին: